Աշոտ Փափազյան
(Ֆրանսիա)
Անցյալ շաբաթ օրը, ես որոշեցի գնալ Գտչավանք: Այս վանքը, կառուցվել է տասներորդդ դարում, և գտնվում է Հադրութ շրջանում`Տող գյուղի մոտ: Այդ պատճարով, արթնացա ժամը ութին, շուտ նախաճաշեցի և գնացի Ստեփանակերտի ավտոկայարան: Այնտեղ հարցրեցի և գտա ավտոբուսը դեպի Հադրութ քաղաքը, որի մեջ արդեն շատ մարդիկ էին նստում: Գնալիս, կանգնած էի: Ստեփանակերտից մեկնելիս, ամեն հինգ րոպե, նոր ուղևոր էր մեկնում: Ինչպես միշտ, երաժշտությունն ավտոբուսում վատ և բարձր էր, բայց վերջապես լավ անցավ որովհետև խաղացի մի անուշիկ մանկիկի հետ: Հետո ծանոթացա մի երիտասարդի`Սասունի հետ, ով ապրում է Գտչավանքի մոտ և ինձ առաջարկեց բարձրանալ վանք իր գյուղից: Փոխանակեցինք մեր հեռախոսի համարները և մի քիչ հետո իջա և նստեցի մի ավտոբուս, որը գնում էր դեպի Տող:
Կար մի կին, ով ինձ ճանաչեց: Նա ինձ տեսել էր հեռուստացույցով: Ես հասա Տող և հարցրեցի ճանապարհը դեպի Գտչավանք առաջին մարդուն ում հանդիպեցի: Երիտասարդը`Արսեն, և մի ծերունի ինձ ասացին, որ Գտչավանք մենակ բարձրանալ անկարելի և վտանգավոր է, ձյան և կենդանիների պատճառով: Այդ ժամանակ հիշեցի, որ Նառան, Շուշիի Նարեկացի արվեստի միության տնօրենն ինձ տվեց իր ընկերոջ համարը, որ զանգեմ երբ հասնեմ: Կարծես հրաշք` Արմենն եկավ և միասին այցելեցինք մի հին մելիկական տուն: Այնտեղ ծանոթացա մի մարդու հետ ով վերանորոգում է այս տունը և ուրիշ տներ, որ քանդվել էին պատերազմի ժամանակ: Արմենն ինձ ցույց տվեց այն ավիրված տունը, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ: Նա պատմեց, որ կռիվը հայերի և թուրքերի միջև սկսվեց Տող գյուղից և կամաց-կամաց տարածվեց: Continue reading



