Ճանապարհի ձայները

Աշոտ Փափազյան
(Ֆրանսիա)

Անցյալ շաբաթ օրը, ես որոշեցի գնալ Գտչավանք: Այս վանքը, կառուցվել է տասներորդդ դարում, և գտնվում է Հադրութ շրջանում`Տող գյուղի մոտ: Այդ պատճարով, արթնացա ժամը ութին, շուտ նախաճաշեցի և գնացի Ստեփանակերտի ավտոկայարան: Այնտեղ հարցրեցի և գտա ավտոբուսը դեպի Հադրութ քաղաքը, որի մեջ արդեն շատ մարդիկ էին նստում: Գնալիս, կանգնած էի: Ստեփանակերտից մեկնելիս, ամեն հինգ րոպե, նոր ուղևոր էր մեկնում: Ինչպես միշտ, երաժշտությունն ավտոբուսում վատ և բարձր էր, բայց վերջապես լավ անցավ որովհետև խաղացի մի անուշիկ մանկիկի հետ: Հետո ծանոթացա մի երիտասարդի`Սասունի հետ, ով ապրում է Գտչավանքի մոտ և ինձ առաջարկեց բարձրանալ վանք իր գյուղից: Փոխանակեցինք մեր հեռախոսի համարները և մի քիչ հետո իջա և նստեցի մի ավտոբուս, որը գնում էր դեպի Տող:

Կար մի կին, ով ինձ ճանաչեց: Նա ինձ տեսել էր հեռուստացույցով: Ես հասա Տող և հարցրեցի ճանապարհը դեպի Գտչավանք առաջին մարդուն ում հանդիպեցի: Երիտասարդը`Արսեն, և մի ծերունի ինձ ասացին, որ Գտչավանք մենակ բարձրանալ անկարելի և վտանգավոր է, ձյան և կենդանիների պատճառով: Այդ ժամանակ հիշեցի, որ Նառան, Շուշիի Նարեկացի արվեստի միության տնօրենն ինձ տվեց իր ընկերոջ համարը, որ զանգեմ երբ հասնեմ: Կարծես հրաշք` Արմենն եկավ և միասին այցելեցինք մի հին մելիկական տուն: Այնտեղ ծանոթացա մի մարդու հետ ով վերանորոգում է այս տունը և ուրիշ տներ, որ քանդվել էին պատերազմի ժամանակ: Արմենն ինձ ցույց տվեց այն ավիրված տունը, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ: Նա պատմեց, որ կռիվը հայերի և թուրքերի միջև սկսվեց Տող գյուղից և կամաց-կամաց տարածվեց:

Հետո բարձրացանք և այցելեցինք Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որտեղ կինո էին ցույց տալիս սովետական ժամանակ: Պատկերացրեք, նկարը ցուցադրվում էր բեմի վրա: Ապա Արմենն ինձ ծանոթացրեց երկու երիտասարդի հետ`Անդրեյի և Հակոբի: Միասին շարունակեցինք ճանապարհը, մինչև Սուրբ Հովհաննես եկեղեցի, մի շատ հզոր և հրաշալի մոնումենտ: Եկեղեցու պատերը կառուցված էին շատ նուրբ խաչքարներով: Նրանք ամեն տեղ կային. Ճակատային մասում, մուտքի մոտ և պատուհաններին: Եկեղեցին ինձ շատ հուզեց : Այցելելուց հետո, քայլելիս, Հակոբն ինձ հարցրեց.

– Աշոտ, ընդհանրապես տուրիստները որ ուղեկցում ենք դեպի Գտչավանք ամռան տալիս են 15,000 դրամ: Ինչ ես որոշում: Ինչքան ես տալու:

– Ոչ մի բան չեմ տալու, ինձ բացատրեք ճանապարհը և մենակ կգնամ:

Մի խանութ մտա, ջուր և հաց գնեցի երկար ճանապարհի համար և երբ դուրս եկա, իմ սիրելի ուղեկիցներն անհետացել էին: Դեպի վանք, երկու ճանապարհ կար`ավտոճանապարհը և անտառի միջով: Ես անշուշտ ընտրեցի երկրորդը, չնայած բոլորն ասացին, որ անկարելի էր: Սկզբում, ճանապարհի հետքը պարզ երևում էր և նույնիսկ նշաններ կային: Բայց շուտով այն գտնելը դժվար էր ձյան պատճառով: Ինձ թվում էր, որ ճանապարհը վերջ չունի: Արդեն անտառի գրկում էի և հասկացա որ, պետք է զգուշանամ, քանի որ այնտեղ ոչ-ոք չկար և հեռախոսս չէր աշխատում: Ես լսեցի կենդանիների ձայներն իմ շուրջը: Երկու ժամ էի քայլում և մոլորվել էի, վստահ չէի, որ ճիշտ ճանապարհով եմ շարժվում: Բայց վերջապես վանքի զանգակատունը երևաց:

Այնքան ուրախ էի, որ հասա, բայց այնքան հուսահատված, երբ տեսա, որ վանքը ծածկված է գրաֆիտիներով: Ամեն տեղ, պատերի, խաչքարների և զանգակատան վրա երևում էին գույնզգույն ռուսերեն գրվածքներ և տխուր եմ ընդունել այս վշտալի բնապատկերը: Շատ բարկացած էի և նույնիսկ մեր խաչքարներն ուրախություն ինձ չեն բերել: Բեմում շատ մոմեր վառեցի`որպեսզի տաքանամ: Նստած լսեցի վանքի ձայները`հալած ձյան կաթիլները, թռչունի թռիչքը և կրակի ճտճտյունը: Հանկարծակի հանգցրի կրակը և մեկնեցի վանքից: Իջնելիս, հիացա ինձ շրջապատող սարերով, ծածկված ձյամբ, անտարներով և քարերով: Անտառը ոգևորված անցնելուց հետո, ես վայելեցի սարերի լռությունը: Մեքենաները քիչ էին այս ճանապարին բայց մի քանիսը, որոնք շարժվում էին հակառակ ուղղությամբ դեպի Տումի գյուղ կանգնեցին: Ամեն անգամ վարորդները զարմանում էին ինձ մենակ տեսնելիս: Երկու ժամ քայլելուց հետո, հասա Տող: Արդեն գիշերը մոտենում էր և մութը տարածվեց: Ժամանեցի Արմենի տուն և թեյ խմելիս հարցրեցի վերանորոգիչներից մեկին.

– Դուք տեսել եք ինչ է պատահել այս վանքում: Ով է արել սա: Ինչու:

– Որովհետև մենք չեմպիոն ենք, պատասխանեց նա հեգնությամբ:

Ես չգիտեի ինչ պատասխանել: Ավելի ուշ, Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին, մեքենայի մեջ, ես լսեցի այդ խելառ ճանապարհի ձայները, որոնք ինձ տարօրինակ և խաղաղ երազ թվացին:

Շնորհակալություն Լիզային սրբագրության համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s